Դագաղների խանութը հելոուինյան զեղչեր է հայտարարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 4:15

Մինեսոտա նահանգի Սենթ Պոլում դագաղների խանութը Հելոուինի տոնակատարության առիթով զեղչեր է հայտարարել: Ակցիաի շրջանակներում̀ 100 դոլարով կարելի է ձեռք բերել պարզ̀,  295 դոլարանոց  դագաղ: Affordable Coffins & Artery  խանութի տեր Մայք Զեֆն ասել է, որ հնարավոր է  ինչ-որ մեկը կամենա այն գնել ու օգտագործել որպես տոնի զարդարանք: Նա տեղեկացրել է նաև, որ ակցիա հայտարարելու պահից իրեն հաճախակի են զանգում. էժան դագաղ ձեռք բերել ցանկացողները քիչ չեն:  Զեֆը պատմել է, որ դագաղներ սկսել է վաճառել հունվար ամսից: Մինչ այդ փորձել է լրացուցիչ  գումար վաստակելու համար աշխատել սգո սերվիսում (մինչ այդ անշարժ գույքի գործակալությունում էր ), իսկ հետո որոշել է ամեն ինչ թողնել ու  դագաղ վաճառելու գործը հիմնական աշխատանք դարձնել:

Զեֆը պատմել է նաև, որ երբեմն անսովոր պատվերներ է ստիպված կատարում, օրինակ̀ հաճախորդներից մեկը ոտքերով դագաղ է պատվիրել, որը պետք է օգտագործեր որպես լրագրասեղան, իսկ մեկ ուրիշը պատվիրել է գրադարակներով դագաղ: Արևմտյան երկներում Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը: Այդ օրն ընդունված են ամենատարբեր դիմակահանդեսներ, որոնց ներկայանում են  հեքիաթային հերոսների ու կոմիքսների հանդերձանքով:

Դիտվել է 1933 անգամ:
Print Friendly

Leave a Reply