Վախճանվել է The New York Times-ի հրատարակիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 1, 2012 3:54

The New York Times-ի հրատարակիչ Արթուր Օքս Սուլցբերգերը վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո, Նյու- Յորքում: Նա 87 տարեկան էր: Գործարարը լեգենդար հրատարակչությունը ղեկավարել է 34 տարի: Այդ ընթացքում The New York Times-ը  Պուլիցերյան 31 մրցանակ է շահել: Նա  սկսել է աշխատել 1963-ից. 3 տասնամյակում թերթի տպաքանակը հասցնելով  714 000-ից մինչ 1,1 մլն-ի̀ 1992-ին, երբ նա հեռացավ գլխավոր հրաարակչի պաշտոնից:

Այդ ընթացքում The New York Times ընկերության եկամուտը 100 մլն-ից հասել է 1,7 մլրդ դոլարի:

Սուլցբերգերի հրատարակչական մարտավարությունը կարելի է 2 խոսքով բնութագրել̀` թերթը պետք է շահույթ բերի և պայքարի խոսքի ազատության համար: Վերջին սկզբունքն արահայտվել է ձեռներեցի̀` ԱՄՆ-ի ու Վիետնամի պատերազմին վերաբերող գաղտնի նյութերը հրապարակելու որոշման մեջ, որոնք հայտնի են “Պենտագոնի թղթապանակներ” անունով (1971): 1997-ին նա վերջնականապես հանձնեց  հրատարակչության կառավարումը որդուն: Այսօր The New York Times-ն արդեն Սուլցբերգերի 4-րդ սերունդն է ղեկավարում:

”Ես արդեն վաղուց եմ եկել այն համոզման, որ հարազատությանը  հովանավորելը գործը կառավարելու ամենագործուն միջոցն է”,-կատակով ասել է հրատարակիչը:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply