245 կգ քաշով երգիչը դարձել է տաղանդների շոուի մասնակից(տեսանյութ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2012 3:34
Մարմնեղ Ֆրդեի Կաբսը ապշեցրել է անվանի դատավորներին իր վոկալով: Հյուսիսային Կարոլինայի 41-ամյա բնակիչը, որը կշռում է 245 կգ , դարձել է տաղանդների որոնման ԱՄՆ ամենախոշոր նախագծերից մեկի̀ The X Factor-ի լիիրավ մասնակից: Նախընտրական փուլում իր կատարումը երգիչը նվիրել է կնոջը̀` Քեյին, որը հոգ է տանում իրեն.երգիչը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
“Առաջ ես 417 կգ էի կշռում: Քիչ մնաց մեռնեի: Այստեղ եմ իմ կնոջ շնորհիվ: Եթե դեմ չեք̀, այս երգը նվիրում եմ նրան, նա իմ հրեշտակն է”,- մեկնաբանել է Կոբսը կատարումից առաջ:
Բրիթնի Սփիրսը ցնցված արտաբերել է̀ `Դուք անհավանական ձայնի տեր եք, ու արտասվել է: Իսկ ժյուրիի հաջորդ անդամ Սայմոն Քոուելը, որը հայտնի է իր խիստ քննադատություններով, ասել է, որ հավատում է Ֆրեդդիի ապաքինմանն ու տեսնում է նրան բեմին̀ սեփական երգերի կատարումով:
Ամերիկյան The X Factor-ում մասնակիցների 4 խումբ է լինում̀ “Պատանիներ”, “Աղջիկներ”, “Խմբեր”, “Նրանք, ովքեր 30-ն անց են”: Յուրաքանչյուր խումբ իր ղեկավարն ունի: Հաղթանակողն իր ղեկավարի հետ պայմանագիր է կնքում:






Facebook
Tweet This
Email This Post
