«Ավելի մերկ», քան նախորդները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 1, 2012 3:08
Դանիական Se Og Hor թողարկել է հատուկ հավելված̀ արքայազն Ուիլյամի կնոջ նոր լուսանկարներով, որտեղ նա առանց լողազգեստի ներքևի հատվածի է:
Քեյթ Միդլթոնի մերկ լուսանկարների աղմուկն ավելի մեծ թափ է ստանում. ճանաչված մարդկանց կյանքի մասին դանիական ամսագիրը հրապարակել է լուսանկարներ, որոնցում Մեծ Բրիտանիայի ապագա թագուհին առանց լողազգեստի ներքևի հատվածի է : Լուսանկարներն արված են Պրովանսում: Հայտնի է, որ պապարացիներին հաջողվել է շուրջ 200 լուսանկար անել: Se Og Hor սկանդինավյան տաբլոիդը, որը միանգամից մի քանի երկրում է լույս տեսնում, թվով 4-րդ հրատարակությունն է, որը համարձակվում է հրապարակել թագավորական զույգի էքսկլուզիվ լուսանկարները: Ֆրանսիայի դատարանն արգելեց Closer –ին լուսանկարների հետագա հրապարակումը: Ուիլյամի ու Քեյթի անձնական կյանք ներխուժած մեղավորին փնտելու նպատակով ստուգումներ են սկսվել:






Facebook
Tweet This
Email This Post
