Ոչ-ոքի` առաջատարի հետ մրցամարտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 30, 2012 19:27

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող  շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով,  ոչ-ոքի ավարտեց պարտիան առաջատարի` իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

Խաղաղ ելք ունեցան նաև Ֆրանսիսկո Վալյեխո – Սերգեյ Կարյակին,Վիշվանաթան Անանդ – Մագնուս Կառլսեն հանդիպումները:

Արոնյանը երկրորդ տեղում է:

Աղյուսակ

  1. Կարուանա` 11
  2. Արոնյան` 7
  3. Կառլսեն` 6
  4. Անանդ` 5
  5. Վալյեխո` 3
  6. Կարյակին` 3
Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply