Հալեպում սպանվել են ավելի քան 100″Ալ-Քաիդայի”զինյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 30, 2012 14:42

Երեք օրվա փողոցային մարտերից հետո սիրիական զորքը կարողացավ մեկուսացնել ապստամբներին, և զինված ծայրահեղականները ստիպված էին նահանջել`չկարողանալով կտրել կառավարական ուժերի դիմադրությունը Հալեպի  հյուսիսում և արևմուտքում: Ինչպես հաղորդում է  “Ալ-Վաթան” լրատվական գործակալությունը, ամենադաժան մարտերը տեղի են ունեցել քրդերով բնակեցած Շեյխ-Մասուդ թաղամասում:

 

“Ալ-Քաիդայի” հետ կապված “Ջեբհատ ան-Նուսրա”/Հաղթանակի ճակատ/  ծայրահեղական  կազմավորման անդամները, որոնք իրականացնում էին հարձակումները, շրջապատվել և ոչնչացվել են:  “Ալ-Վաթան” –ի տվյալների համաձայն սպանվել են ավելի 100 “վարձկան և ահաբեկիչ:”

 

Ականատ եսները հաղորդում են, որ նահանջող ապստամբները այրում էին բնակ

Ելի տները`խոչընդոտելու համար զորքի տեղաշարժը: Այդ պատճառով շատ թաղամասեր կորած են խիտ ծխի մեջ:

Առավոտյան փոխհրաձգության հետևանքով Թել- Զարազիրերե թաղամասում, Շաբիյա մզկիթի մոտ սիրիական զինվորները ոչնչացրել են 22 զինյալներից կազմված ջոկատ :

 

Հյուսիսային մայրաքաղաքի մատույցների մոտ,Հան-Ասալ բնակավայրում  սպանվել են ևս 25 զինված ծայրահեղական:  Սիրիական ՌՕՈՒ-ի ուղղաթիռները հարվածել են թուրքական սահմանից դեպի Հալեպ շարժվող ռազմական շարասյուն, որը բաղկացած էր գնդացիրներով զինված հինգ ջիպից  և երեք բեռնատար գրոհայիններից:

 

Դամասկոսում մարտերի օջախներ են մնացել քաղաքի հյուսիսային հատվածները`Քաբունը և Բերզին, որտեղ սիրիական հատուկ ջոկատայինները գործողություններ են իրականացնում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը”:. ՍԱՆԱ լրատվական գործակալությունը  հաղորդում է, որ բռնագրավվել են զենքի պահեստներ, որոնք նախապատրաստված էին նոր զինված ապստամբության համար:

Դիտվել է 1636 անգամ:
Print Friendly

Leave a Reply