Թուրքական դատարան. «Հայը» վիրավորանք չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2012 20:15

Անցած տարի Թուրքիայում Սյուլեյման Յեշիլյուրթը գրել էր մի գիրք` «Դերսիմահայ Յեմուշ խանումի որդի Չարքչը Քեմալը» վերնագրով: Պարզվել էր, որ Չարքչը Քեմալը Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ մալ Քըլըչդարօղլուն է:
Գրքի հրատարակման կապակցությամբ դատական գործ էր հարուցվել, որի վերաբերյալ արդեն որոշում է կայացվել: Անկարայի 2-րդ հիմնական դատարանը համարել է, որ գրքում գրվածները վնաս չեն հասցնում Քեմալ Քըլըչդարաօղլուի քաղաքական ինքնությանը, և գրքում տեղ գտած արտահայտությունները որակվել են որպես մտքի ազատություն,-գրում է թուրքական «Radikal»-ը:
Հիշեցնենք, որ անցած տարի ևս մեկ նման միջադեպ էր գրանցվել, երբ Իզմիրից Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ջանան Արըտմանը տույժի էր ենթարկվել այն բանի համար, որ հայտարարել էր, թե նախագահ Աբդուլլահ Գյուլի մայրը հայկական արմատներ ունի:

Դիտվել է 1231 անգամ:
Print Friendly

Leave a Reply