Կոստանդնուպոլսի Հայոց 85-րդ պատրիարքը կընտրվի «համանախագահի» կարգավիճակով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 16, 2009 18:38

mesrop-mutafyanԿոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Մեսրոպ Բ. Մութաֆյանի առողջական վիճակի վատացման պատճառով պարտականությունը կատարել չկարողանալու համար պատրիարքարանի հոգևոր խորհուրդը որոշել է փոփոխություն մտցնել Պատրիարքի ընտրության կանոնադրության մեջ և «համապատրիարքի» պաշտոն սահմանել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի կառավարությունը բավարարել է այդ մասին պատրիարքարանի ներկայացրած դիմումը և թույլատրել փոփոխություն մտցնել նախարարների խորհրդի կողմից 1961 թ-ին գործողության մեջ դրված «Պատրիարքի ընտրության կանոնադրության» մեջ:

Փոփոխությունից հետո թուրքահայության 85-րդ պատրիարքը պետք է ընտրվի «համանախագահի» կարգավիճակով: Այդ կերպ ընտրված անձին կթույլատրվի կրել պատրիարքի հագուստները: Սակայն, Մեսրոբ Բ-ն կպահպանի իր առաջնային դիրքը:

Դիտվել է 1802 անգամ:
Print Friendly

Leave a Reply