Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պատրաստող 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2012 17:11

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Պ.Սևակի փողոցից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վարուժան Ղ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply