Հաթայում հրդեհ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2012 16:44

Անտառային հրդեհը, որը բռնկվել է սիրիական Իդլիբ քաղաքի Հարաբջոզ գյուղում, հասել է թուրքական սահմանին: Հաթայի մարզի հրշեջ ծառայությունից և մոտակա շրջաններից ընդհանուր առմամբ մոտ 150 մարդ փորձում են մարել կրակը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`աղետի դեմ պայքարելու համար հրդեհի վայր են բերվել 28 ջրացող և 2 հրշեջ մեքենա, ինչպես նաև 6 ջրատար: Հրդեհի մարմանը օդից օգնում են 2 հրշեջ ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ:
Գյուղացիերը նույնպես բահերը ձեռքներին փորձում են հանգցնել իրենց տներին մոտեցող կրակը, իսկ կենդանիներին էլ տեղափոխում են անվտանգ վայրր:

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply