Հալեպի պատմական կենտրոնը կրակի մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2012 16:20

Դաժան հակամարտությունը ապստամբների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև շարունակվում է: Մարտերի հետևանքով Հալեպի պատմական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: “Ինտերֆաքսը” հաղորդում է , որ շաբաթ գիշեր, սեպտեմբերի 29 -ին, որ հրդեհը տարածվել է այն փողոցներում, որտեղ գտնվում է Մերձավոր արևելքի ամենամեծ փակ շուկան:

Անցյալ հինգշաբթի,Բաշար Ասադի հակառակորդները հզոր հարձակման անցան Սիրիայի տնտեսական մայրաքաղաքի վրա: Զինված ապստամբները նպատակադրել էին լիովին մաքրել Հալեպի փողոցները կառավարական զորքերից, սակայն լուրջ արդյունքների չեն հասել:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply