Հինգ ավտոպատահար`յոթ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 29, 2012 15:13
Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Մ.Ստեփանյանջ փողոցի թիվ 5 շենքի մոտ բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-C 200» մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Մերսեդես-C 200»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.15-ին, Երևանի Սեբաստիայի և Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել է անհայտ ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով` վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա:
Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.15-ին, ոստիկանություն է ներկայացել 40-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը՝ երբ իր մեքենայի հետնամասին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
Սեպտեմբերի 28-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենա Երևանի Ե. Քոչարի փողոցում բախվել նույն մակնիշի ավտոմեքենայի, վերջինս էլ՝ ճամփեզրի մոտ կայանված «ԳԱԶ-53Ա» ամբարձիչ ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով երկրորդ «ԲՄՎ-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
