Ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2012 14:17

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերը հուսալիորեն պաշտպանելու համար:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply