Գերմանիայում թունավորվել են մոտ 6,5 հազար երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2012 13:45

Գերմանիայում մոտ 6,5 հազար երեխա վարակվել են աղիքային հարուցիչով, որը դեռ հայտնի չէ: Հիմնական ախտանշաններն են սրտխառնոցն ու ստամոքսի խանգարումը: Ինչպես հաղորդել են Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան գիտահետազոտական վիրուսալոգիայի ինստիտուտից, մեծ մասամբ հիվանդությունը թեթև է ընթանում:

Ինֆեկցիայի բռնկման պատճառները պարզելու համար զբաղվում է հատուկ խումբ, որը կկորդինացնի պատկան մարմինների գործողությունները: Մասնագետները նախ պետք է ստուգեն այն ընկերությունների մթերքները, որոնք մատակարարում են դպրոցներին և մանկապարտեզներին: Բայց առայժմ չի պարզվել, թե որ մթերքն է թունավորել:
արկման

Sodexo ընկերությունը,որը զբաղված է դպրոցներին և մանկապարտեզներին կերակրի և սպասարկման մատակարարմամբ, հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները: “Ինֆեկցիայի պատճառով հիվանդացել են 5%-ից պակաս դպրոցների աշակերտներ, որտեղ մենք մատակարարում ենք մեր արտադրանքը”,-լրագրողներին ասել է ընկերության ներկայացուցիչը: ИТАР-ТАСС- հաղորդում է, որ Բեռլինում 2,2 հազար երեխա,Սաքսոնիայում`2 հազար, Բրեդենբուրգում` 1,5 հազար երեխա էին բողոքել վատ զգացողությունից: ԻսկԹյուրինգում գրանցվել է հիվանդության ավելի քան 760 դեպք:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply