Կանանց պաշտպանության ցույց Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2012 13:17

Եգիպտական «Ազատություն և արդարություն» կուսակցության անդամները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ ցույց են կազմակերպել: Կուսակցության կանանց հարցերով քարտուղար Մենալ Աբուլ Հասանի խոսքերով` Եգիպտոսում բնակվող սիրիացի կանանց մասնակցությամբ ցույցի նպատակն է ուշադրություն հրավիրել Սիրիայում Ասադի ռեժիմի կողմից կանանց հանդեպ կատարված հանցագործությունների վրա:
Մենալ Աբուլ Հասանը կանանց հարցերով զբաղվող տեղական և արտասահմանյան կազմակերպություններին կոչ է արել առաջին հերթին զբաղվել այն հարցերով, որոնց բախվում են կանայք Սիրիայում:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ`ցուցարարները, հավաքվելով Կահիրեի օպերային թատրոնի շենքի դիմաց, շարժվել են դեպի Արաբական երկրների լիգայի շտաբ-գրասենյակ: Երթի մասնակիցները պաստառներ էին պատրաստել`ի պաշտպանություն սիրիական ընդդիմության և ընդդեմ Ասադի:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply