Մեքենան բախվել է ծառին,վարորդը մահացել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2012 12:46

Սեպտեմբերի 29-ին, ժամը 01.45-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածնում` «Անմար կրակ» հուշարձանի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի 33 VU 611 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Սերգեյ Հակոբյանի դին:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply