Փրկարարները բացել են փակ դռները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 29, 2012 12:32

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան 2 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի` 1922 թ. ծնված Անաիդա Մելքումյանն ընկել է, վնասել ոտքը և չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ օպերատիվ հերթապահ խմբերը:

Փրկարարները բացել են դուռը և հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտ­նա­բերել Ա. Մելքումյանին: Վերջինիս հանձնել են շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

 

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան 4 շենքի 35-րդ բնակարանի բնակչուհի` 1937 թ. ծնված Սվետլանա Օսիպովան վատառողջ է և չի կարողա­նում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են դուռը: Ննջասենյակում` անկողնում, անօգնական վիճակում հայտ­նաբերել են Ս. Օսիպովային: Վերջինիս շտապօգնության ծառայության աշխատակիցները ցուցաբերել են բուժօգ­նու­թյուն:

 

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Վարդանանց 23 շենքի 164-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել 1927 թ. ծնված Լուսիկ Բեյբուլյանին: Շտապօգնության ծառայության աշխատակիցները նրան տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply