Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2012 12:30

Սեպտեմբերի 28-29-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովք գյուղում («Չանախ» ՍՊԸ գործարանի մոտ) այրվել է 1000 քմ խոտ, Արզական գյուղում («Չալքար» սարի մոտ)` 50 հա խոտ, Շիրակի մարզի Գյումրիի Լալայան փողոցում` 3000 քմ, Արագածոտնի մարզի Բյուրական-Ագարակ գյուղերի միջանկյալ հատվածում` 50 հա խոտ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտ` 4 հա խոտ և 128 եղևնի, Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում` 1,1 հա բուսածածկ տարածք:

Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 774 անգամ:
Print Friendly

Leave a Reply