Լևոն Արոնյանը երկրորդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 29, 2012 11:57

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում, Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:Մրցակիցները կատարեցին 48 քայլ:

Խաղաղ ելք ունեցավ նաև Կարյակին – Անանդ հանդիպումը: Կարուանան առավելության հասավ  Վալյեխոյի նկատմամբ:

Արոնյանը 6 միավորով 2-րդ տեղում է: Առջևում է Կարուանան` 10 միավոր:

 

 

Մրցաշարային աղյուսակ

  1. Կարուանա  10
  2. Արոնյան    6
  3. Կառլսեն    5
  4. Անանդ       4
  5. Վալյեխո    2
  6. Կարյակին 2
Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply