Հենրիխ Մխիթարյանը կրկին գոլի հեղինակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2012 22:47

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորող Հենրիխ Մխիթարյանն այդ ստուգատեսում իր 13-րդ գնդակը խփեց: Առաջնոևթյան 10-րդ տուրում  նրա թիմը` «Շախտյորը», Դոնեցկում մրցեց «Դնեպրի» հետ և հաղթեց 2:1 հաշվով:

11-րդ րոպեին հյուրերից Ռոտանը բացեց խաղի հաշիվը: 21-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը միայնակ հայտնվեց մրցակցի դարպասապահի դիմաց և վարպետորեն գնդակն ուղարկեց ցանցից ներս`1:1:  47-րդ րոպեին 11 մ-նոց տուգանային հարվածը չկարողացավ հստակ իրացնել նրա թիմակից Ֆերնանդինյոն: 61-րդ րոպեին նույնպես 11 մ-նոց հարվածը ձախողեց «Շախտյորի» մեկ այլ ֆուտբոլիստ` Ադրիանոն: Միայն 84-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, Դարիո Սռնան հեռահար հարվածով գրավեց հյուրերի դարպասը:

«Շախտյորը» հերթական` 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և  30 միավորով  գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply