Արմավիրում մեկնարկեց ավանդական աշնանային կինոտոնը` “Կինոաշուն – 2012”-ը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 28, 2012 21:53

Աշնանյին կինոտոնը` “Կինոաշուն -2012”-ը հայկական կինոֆոնդի ամբողջական գունապնակով սեպտեմբերի 28-ից մեկնարկեց Արմավիրի մարզից: Ավանդական դարձած “Կինոաշուն – 2012”-ը արմավիրցիները դիմավորեցին ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով: “Կինոաշուն” ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի նվիվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, եւ ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվեց նրա “Պեպո” ֆիլմով: Հայաստանի ազգային կինոկենտրոնը արմավիրցներին մատուցեց նաեւ կինոանակնկալ` ներկայացնելով նրանց արխիվային հազվագյուտ փաստագրական կադրեր Սարդարապատի հուշահամալիրի եւ հայկական ատոմակայանի կառուցման մասին:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը համոզված է, որ ծրագրի մեկնարկը մարզերից պատհական չէ: Այն միտված է յուրաքանչյուր մարզում գոնե մեկ կինոակումբ կամ փոքրիկ կինոթատրոն ստեղծելուն` ծրագրի ավարտից հետո: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող այս մարզի բնակչության համար “Կինոաշունը” դարձավ իսկական տոն, երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ազգային կինոկենտրոնի տնօրեն, ՙԿինոաշուն՚ ազգային կինոյի ամիս” ծրագրի հիմնադիր Գ.Գեւորգյանի առաջարկով խոստացավ Արմավիրում ստեղծել կինոթատրոն: Մարզպետը համոզված է, որ ցանկացած շփում մշակույթի հետ ազնվացնում եւ բարիացնում է մարդու, իսկ ազգային արժեքների հետ շփումը կրթում է սերունդներին:
Կինոաշնան բացման արարողությանը ներկա էին անվանի դերասաններ եւ ռեժիսորներ, կինոոլորտի հայտնի գործիչներ:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply