Շուտով Դիլիջանում միջազգային դպրոց կբացվի

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2012 19:44

«RVVZ» հիմնադրամի շուտով Դիլիջանում միջազգային դպրոց կկառուցվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:
Դիլիջանի միջազգային դպրոցը համատեղ կրթական համալիր է, որն առաջարկելու է միջին և ավագ դպրոցի IGCSE և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրեր: Աշակերտներին առաջարկվելու է կրթաթոշակների համալիր հնարավորություն, իսկ դպրոցի շրջանավարտները հավելյալ ֆինանսական աջակցություն բարձր մակարդակի կարող են ստանալ՝ հեղինակավոր միջազգային հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու համար: Դպրոցի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական կենտրոն և տրամադրել ժամանակից որակյալ կրթություն՝ ընդունված ժամանակակից միջազգային չափանիշներով և ազգային հարուստ կրթական ավանդույթներով»,-ասաց բանախոսը:
Դպրոցի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, և 2014 թվականին 2014 թվականի սեպտեմբերին դպրոցը կողջունի տարբեր երկրներից ժամանած իր առաջին աշակերտներին. «ակտիվ և դինամիկ միջազգային կրթական համատեղ ծրագրերով գործող դպրոցը նախատեսված է 13-19 տարեկան տղաների և աղջիկների համար: Լիարժեք ծանրաբեռնվածության պարագայում դպրոցը կարող է ընդունել 650 աշակերտ և 60 ակադեմիական աշխատակից»:
Խոսելով շինարարական աշխատանքների մասին` Ա. Մելքոնյանն ասաց, որ դպրոցին հատկացված ընդհանուր տարածքը կազմում է մոտավորապես 14 հեկտար: Դրանից մոտ 65000 մ2-ը շենք և շինություններ են, որից 37700-ը կկառուցվի առաջին փուլում, 27300-ը՝ երկրորդ փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 120 մլն ԱՄՆ դոլար, որը ներդրվում է «RVVZ» հիմնադրամի և անհատ բարերարների միջոցներով:. «Ներկայումս մշակվում են դպրոցի ուսումնական ծրագրերը, դպրոցի տնօրենի, դասավանդողների և անձնակազմի ընտրությունը ընթացքի մեջ է»:

Մելքոնյանը նաև նշեց, որ դպրոցում սովորելը կլինի վճարովի, իսկ վճարը` բավականին թանկ, և դպրոցում սովորելու հնարավորություն կունենան միայն շնորհաշատ երեխաները: Սակայն, վճարի թանկ լինելը չի խանգարի հայ ընտանիքներին, ովքեր չունեն համապատասխան միջոցներ իրենց շնորհալի երեխային կրթության տալու այդ կրթահամալիրում, հրաժարվել այդ մտքից, քանզի, հիմնադրամի գործադիր տնօրենի հավաստմամբ նմանատիպ երեխաների համար, անկասկած, կգտնվեն համապատասխան ֆինանսավորողներ:

Մելքումյանի խոսքով Դիլիջանի ապագա միջազգային դպրոցի աշակերտների միայն 20 տոկոսը կլինեն հայեր, իսկ մյուս զգալի մասը կլրացնեն աշխարհի տարբեր ծայրերից ժամանած այլազգի երեխաները:
Դպրոցոմ ընդունելությունը կկազմակերպվի 13-19 տարեկանների համար, ուսուցումը կլինի անգլերեն լեզվով, սակայն յուրաքանչյուր ազգի աշակերտ զուգահեռ կստանա նաև իր մայրենի լեզվից դասեր:

Վահե Մակարյան

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply