Հակաիսլամական ֆիլմի պրոդյուսերը ձերբակալված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 19:12

Դաշնային դատավոր Սյուզան Սեգալը կարգադրել է ձերբակալել «Մուսուլմանների անմեղությունը» սկանդալաին ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Նակուլա Բասելի Նակուլային: Այդ որոշումը ընդունվել է, քանի որ Նակուլան խախտել է ժամանակից շուտ ազատ արձակման պայմանը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` Նակուլան դատապարտվել է Կալիֆորնիայում`մեղադրվելով ֆինանսական կեղծարարության մեջ: 2011 թվականին նա ազատ էր արձակվել այն պայմանով, որ համացանցից կարող է օգտվել միայն հատուկ թույլտվություն ստանալու դեպքում:
Դատախազ Ռոբերտ Դագդեյլը հայտարարել է, որ Նակուլան կարող է փախուստի փորձ կատարել և այդ պատճառով էլ վերջինիս ձեռնաշղթաներով են բանտ ուղեկցել:

Դիտվել է 668 անգամ:
Print Friendly

Leave a Reply