Տաթևի ճոպանուղուց ստացված գումարները կուղղվեն վանական համալիրի վերականգնմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 19:09
Այսօր լրագրողներիի հետ հանդիպմանը «RVVZ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը խոսեց հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին, որոնցից է «Տաթև» հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի դարպասներ» նախագծը, որի շնորհիվ, ինչպես հայտնի է կառուցվեց Տաթևի ճոպանուղին`դառնալով համաշխարհային ռեկորդակիր որպես ամենաերկար ուղևորատար ճոպանուղի («Գինեսի համաշխարհային ռեկորդներ» կազմակերպությունն այդ մասին գրանցում է կատարել 2010 թվականի հոկտեմբերի 23-ին):
Ճոպանուղին ստացավ «ՏաԹևեր» խորհրդանշական անվանումը՝ բացատրելով այն հոգեցունց թռիչքը, որ յուրաքանչյուրը կարող է ապրել ճոպանուղու ուղևորության ընթացքում՝ Որոտանի կիրճը վերևից դիտելիս:
Արտակ Մելքոբյանը նշեց, որ ճոպանուղու կառուցումն ինքնանպատակ չէր: Այն հիմնադրամի սոցիալական, ոչ կոմերցիոն, երկարաժամկետ ներդրումային ծրագրերից մեկն է, որոնց առաքելությունն է խթանել տարածաշրջանի բեկումնային զարգացումը, նպաստել կայուն տնտեսական զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ցուցադրել պետական և մասնավոր ոլորտների գործընկերության հաջողված և օրինակելի ձևաչափ, որը ներգրավում է կառավարությունը, եկեղեցին, գործարար համայնքի ներկայացուցիչներին և անհատ բարեգործներին:
Մելքոնյանի հավաստմամբ Պետական-մասնավոր համագործակցության արդյունքում արդեն բարեփոխվել են տեղանքի ենթակառուցվածքները, վերանորոգվել են ճանապարհները,, ինչն էլ Սյունիքի մարզի այս գողտրիկ հատվածն ավելի հասանելի է դարձրել զբոսաշրջիկների համար: “Ինչպես և ծրագրվել էր նախապես, ճոպանուղին դարձավ այն կատալիզատորը, որն անմիջականորեն խթանեց գյուղական համայքների զարգացումը: Օրեցօր ավելացող զբոսաշրջիկների պահանջները բավարարելու համար տեղի բնակիչները հյուրատներ, հյուրանոցներ, սննդի և սպասարկման կետեր են բացում, իսկ մրցակցության արդյունքում բարելավվում է մատուցված ծառայությունների որակը”,- նշեց հիմադրամի գործադիր տնօրենը` ավելացնել;ով, որ եթե առաջ Գորիսում կար ընդամենը 4 հյուրանոց, ապա այս նախագծի իրականացոմից հետո հյուրանոցների թիվը հասավ 14-ի:
Զգալի տարբերություն կա նաև այդ տարածք այցելող զբոսաշրջիկների քանակի աճի մեջ, քանզի այսօր նրանք ունեն օրեկան 300-900 զբոսաշրջիկ, և վերջերս էլ ընդունեցին Տաթև այցելած 100.000-երորդ զբոսաշրջիկին:
Իսկ թե ուր են ուղղվում այդ նախագծի գործարկման արդյունքում ստացված շահույթը, Մելքոնյանն ասաց, որ բոլոր գումարները ներդրվում են Տաթևի վանական համալիրի վերականգմանը, որի նախագծային աշխատանքների համար արդեն իսկ տրամադրվել է մոտ 250.000 դոլար և նախաեսվում է աշխատանքները ավարտին հասցնել 2017 թվականին:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
