Սորոսը 1 մլն է զոհաբերել Օբամայի նախընտրական քարոզարշավի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 17:56

Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին կներկայացնի Բարաք Օբաման, իսկ հանրապետականը` Մասսաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին:
Միլիարդատեր, բարեգործական հիմնադրամների հիմնադիր Ջորջ Սորոսը ԱՄՆ նախագահ Օբամայի նախընտրական քարոզարշավի համար 1 մլն դոլար է զոհաբերել: Բացի այդ, նա հովանավորչական օգնություն է ցուցաբերել 500 հազար դոլարի չափով քաղաքական 2 կոմիտեների գործունեության համար, որոնք սատարում են Օբամային ու ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը, սակայն պաշտոնապես նախընտրական քարոզչության հետ առնչություն չունեն:
Forbes-ի տվյալների համաձայն, Սորոսի անձնական կարողությունը գնահատվում է 19 մլրդ դոլար:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply