Թռչող մոտոցիկլետները “կճախրեն” նաև Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 17:51
Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու բացառիկ սպորտային իրադարձություն: Առաջին անգամ Հայաստան են ժամանելու Red Bull X-Fighters մարզաձևի համաշխարհային մարզիկներ, ովքեր հանդես կգան մոտոցիկլետներով իրականացվող շատ բարդ և էստրեմալ հնարքներով:
Red Bull X-Fighters Jams-ը ազատ ոճի մոտոմրցույթ է, որը կազմակերպվում է աշխարհի տարբեր երկրներում, և սեպտեմբերի 29-ին Հայաստանը ևս անմասն չի մնա այդ ամենից: Կազմակերպիչները հայտնում են, որ սա աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակներում: Լինելու է շատ հիշարժան և տպավորիչ շոու:
Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանը կդառնա ձգողության ուժի դեմ հեղափոխության ականտես: Հանրապետության հրապարակում` բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերրը կսավառնեն երկնքում` կատարելով իրենց գլխապտույտ և խելահեղ հնարքները:
Հայատսանի բնակինչներին իրենց կատարած հնարքներով ապշեցնելու են համաշխարհային հայկտնի աստղեր Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը և Ալեքսեյ Այսինը Ռուսաստան):
Մարզիկների հնարքները կանցկացվեն 3 մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:
Շոուի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
Կրքերի թեժացումը, զարմանքից արձակված աղաղակները և անհավանական զգացողությունները Red Bull X-Fighters Jams-ի կազմակերպիներն ու մարզիկները երաշխավորում են:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
