Costa Concordia-ի անձնակազմի անդամներն արժանացել են «Տարվա ծովագնաց» մրցանակի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 17:45
Բրիտանական հեղինակավոր «Lloyd’s List» հրատարակչությունը արիության ու արհեստավարժության համար “Տարվա ծովագնաց” մրցանակի է արժանացրել Costa Concordia-ի անձնակազմին, որն այս տարվա հունվարին վթարվել էր Իտալիայի ափերի մոտ:
Մրցանակի մասին լուրը մամուլում տարաբնույթ ռեակցիայի առիթ է դարձել: Ողբերգությունը հետաքննող անկախ հանձնաժողովի տվյալներով, անձնակազմի շատ անդամներ անտեղյակ են եղել ու անգամ իտալերեն չեն հասկացել:
Նավաբեկության հետևանքով զոհվեց 32 մարդ, 4000-ին հաջողվեց փրկվել: Նավապետ Սկետինոյին դատախազությունը անփութության ու չկանխատեսված սպանության մեղադրանք առաջադրեց, նրան 15 տարվա բանտային կալանք է սպառնում:






Facebook
Tweet This
Email This Post
