Ձերբակալվել են Վազգեն Խաչիկյանը, Հովհաննես Գրիգորյանը և Աշոտ Աբրահամյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2012 16:40

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով և 314 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով` վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1655 անգամ:
Print Friendly

Leave a Reply