3-ամյա երեխան անզգուշությամբ հրդեհել է իրենց տունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2012 16:36
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.00-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից  ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դալար-Դվին ճանապարհին տուն է այրվում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, 3-ամյա տղան կրակայրիչով անզգուշությամբ վառել է իրենց տան հյուրասենյակի գորգը, որից էլ հրդեհ է բռնկվել, և տունը ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է ժամը 13.44-ին` երկու մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply