Գնման համար չվճարած անձը գնդակահարել է խանութի անվտանգության աշխատակիցներին, տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 16:25
Կիևում շարունակվում է «Քարավան» առևտրի կենտրոնում թիկնազորին գնդակահարած հանցագործին փնտրելը: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին : ԱԿ-ի թիկնազորը դրամարկղի մոտ բռնել է երիտասարդին, որը ապրանքի համար չի վճարել: Նրան տարել են ադմինիստրացիայի սենյակ խուզարկության: Սակայն այնտեղից դուրս է եկել միայն չարագործը: Նա սառնասրտորեն ատրճանակով գնդակահարել է թիկնազորին և դիմել փախուստի: Ուկրաինական ոստիկանությանը հաջողվել է պարզել չարագործի անձը, բայց նրա անունը դեռ չեն ասում:
Համացանցում հայտնվել է դիտարկման սենյակից տեսահոլովակ, որը հավանական է տեղադրել են «Քարավան» ԱԿ-ի աշխատակիցները: Այնտեղ պատկերված են եռակի սպանության մանրամասները:






Facebook
Tweet This
Email This Post
