Արփա գետում էլեկտրահարման եղանակով ձուկ են որսացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2012 16:22
Սեպտեմբերի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների  ստուգայցի ժամանակ, Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու պահին բռնվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Արգելված եղանակով Համլետ Պ.-ի կողմից ապօրինի որսած 35 ձուկը և մարտկոցը առգրավվել են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 921 անգամ:
Print Friendly

Leave a Reply