Ամերիկացի գիտնականները Ղազախստանում չուպակաբրա կփնտրեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 16:01

Ամերիկացի փորձագետները պլանավորում են նոր ու բացառիկ կենդանատեսակների ուսումնասիրման նպատակով այցելել Ղազախստան: Նրանց շատ է հետաքրքրել անցած գարնանն այստեղ կատարված դեպքը, երբ Տասբոուգետ ավանի բնակիչները սկսել էին բողոքել, որ իրենց ընտանի կենդանիներին հայտնաբերում են արյունաքամված: Անհայտ կենդանին երկար ժամանակ ողջ շրջանը սարսափի մեջ էր պահում: Ի վերջո, հրեշին հաջողվեց սպանել: Տարօրինակ կենդանին նման էր շնագայլի, սակայն ոտքերը շատ երկար էին:

Համացանցում հայտնված լուսանկարը հետաքրքրեց ոչ միայն սովորական մարդկանց, այլև նման երևույթներն ուսումնասիրող գիտնականներին:

Աստանացի կենսաբան Ժեքսեն Կալկամանովը իմանալով, որ ամերիկացիներին դեպքը հետաքրքրել է,  որոշել է Տասբոգետ արշավախումբ տանել:

“Առաջին անգամ չուպակաբրայի մասին խոսեցին Պուերտո Ռիկոյում,- ասում է Ժեքսենը: – Сhupas իսպաներենից թարգմանաբար նշանակում է ծծել, իսկ cabra-ն` այծ: Այսօր արդեն հայտնի է նմանատիպ մի քանի հարյուր   դեպք: Սակայն միայն ղազախներին է հաջողվել սպանել նրան: Տասբոգետ գյուղի որսորդներն են  նրան թակարդը գցել”:

Անցած տարի Աստանայում մի կին առավոտյան իր բոլոր ճագարներին հայտնաբերեց սատկած. բոլորն արյունազրկված էին: Իսկ այս տարվա գարնանը նման դեպք է գրանցվել նաև Մանգիստաուսի շրջանում: Անհասկանալի գազանը մի գիշերում մի քանի տասնյակ ոչխար էր սպանել: Որպեսզի սատկած անասունի միսն իզուր չկորչեր, գյուղացիները որոշել էին  սննդի մեջ կիրառել, սակայն պարզվել էր, որ այն շատ անհամ է :

”Միսը նման էր դոնդողի կամ էլ բջջանքի, նույնիսկ շները հրաժարվեցին  ուտել: Ցանկանում ենք հավատալ, որ այդ ամենին գիտական բացատրություն կլինի”:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply