Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները` ընդդեմ իրար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 28, 2012 14:53
Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կխաղան իրար դեմ: Հաջորդ փուլում` հոկտեմբերի 30-ին, «Կրասնոդարը» մրցելու է «Կուբանի» հետ:
«Կուբանը» գավաթի 1/16 եզրափակիչում արտագնա խաղում հաղթել էր «Վոլգային» (1:0): Այդ հանդիպմանը Մարկոսը հայտավորված չէր, իսկ Օզբիլիսն իրեն լավագույնս դրսևորեց: «Կրասնոդարի» ֆուտբոլիստներն էլ Ձերժինսկում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարան տեղի «Խիմկիի» նկատմամբ: «Կրասնոդարի» գլխավոր ռմբարկու Յուրա Մովսիսյանիը չմասնակցեց հանդիպմանը:
Դիտվել է 730 անգամ:





Facebook
Tweet This