Ճանապարհատրանսպորտային պատահար Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2012 14:37

Սեպտեմբերի 28-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա հրդեհի բռնկման վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են “Սանգ Յոնգ” մակնիշի 33 ՍՏ 538 և “ՎԱԶ-21012” մակնիշի 20 ՕՏ 395 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել բռնկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝ 03.15-ին: Ամբողջությամբ այրվել է “Սանգ Յոնգ” մակնիշի ավտոմեքենան:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply