ԱՄՆ-ում 1 ցենտանոց մետաղադրամը վաճառվել է 1 մլն դոլարով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 13:11
ԱՄՆ-ի աճուրդներից մեկում 1 մլն-ով է վաճառվել 1-ցենտանոց մետաղադրամը, որը հատվել է 1943-ին, Սան Ֆրանցիսկոյում: Բանն այն է, որ դրամատան ձուլողը շփոթել է մետաղներն ու 1-ցենտանոցը պղնձի փոխարեն ձուլել է բրոնզից: Ու հենց դրա շնորհիվ էլ այդ “սխալ մետաղադրամը” հսկայական արժեք է ձեռք բերել հավաքորդների շրջանում: Texas Rangers բեյսբոլի թիմի ղեկավար, հավաքորդ Բոբ Սիմփսոնն հենց այդքան գումար է առաջարկել բացառիկ դրամի համար: ԱՄՆ-ում այս տարվա սկզբին նման արժեքով, սակայն ավելի պատկառելի տարիքի` 1793-ին հատված դրամն աճուրդում վաճառվել է 1.38 մլն-ով: Հենց այդ ժամանակ է, որ ԱՄՆ-ում սկսեցին սեփական դրամ հատել:






Facebook
Tweet This
Email This Post
