Երկրորդ պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2012 13:06

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիյում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում: Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում: Գոլերի հեղինակներն են` Բոգուշը, Վոլինեցը, Պավլովեցը և Կլիկոն (2):
Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովեցին իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում:
Վերջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Բելառուսի հետ:

Մրցաշարային աղյուսակ

    Խ Հ Ո Պ  Գ   Մ

1. Սերբիա            2  2  0  0 9-0    6
2. Բելառուս        2  2  0  0 6-0    6
3. Մոլդովա          2  0  0  2 0-5    0
4. ՀԱՅԱՍՏԱՆ  2  0  0  2 0-10 0

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply