Լեոնարդո դա Վինչին նկարել է երկու “Մոնա Լիզա”, տեսանյութ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 12:58
Ժնևում հասարակությանը ներկայացրեցին երկրորդ “Մոնա Լիզայի”: Գիտնականները կարծում են , որ դա Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարի ավելի վաղ նկարած տարբերակն է: այն նկարվել է հայտնի շեդևրից մոտ 10տարի առաջ` XV դարի վերջում:
Կտավի հետագա ճակատագիրը բավականին առեղծվածային է: Միայն հայտնի է , որ XX դարի սկզբին այն գնել է մի անգլիացի նկարիչ, իսկ 60-ականներին `ամերիկացի կոլեկցիոներ Հենրի Պուլիտցերը: Նա է ենթադրել, որ նկարը մեծ Լեոնարդոյի գործն է:
Փորձագետները նկարը ուսումնասիրել են ավելի քան 30 տարի և հաստատել են հիպոթեզը: Իհարկե բոլոր գիտակները չեն , որ հավատում են նոր “Մոնա Լիզային” : Այսպիսով Լուվրի արվեստաբանները, որտեղ պահվում է ճանաչված կտավը, կտրականապես հրաժարվել են մեկնաբանել նորությունը, հաղորդում է “Ռոսիա 24”-ը:






Facebook
Tweet This
Email This Post
