Նացիստների գողացած «Երկաթյա Բուդդան» Երկիր է իջել տիեզերքից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 11:55

Բուդդայի  հայտնի արձանը, որը գողացել էին Տիբեթից, պարզվում է` պատրաստված է երկնաքարից: Ինչպես հայտնում է բրիտանական  The Guardian թերթը, գիտնականները ուսումնասիրել և պարզել են , որ քանդակը պատրաստված է հատուկ տեսակի նիկելով հարուստ երկաթից, այն հազվագյուտ մետաղ է, որը պարունակվում է  երկնաքարերում:

Գիտնականները կարծում են, որ այն երկնաքարը, որից պատրաստված է արձանը, երկրի վրա ընկել է 15 հազար տարի առաջ Մոնղոլիայի և Սիբիրի  միջև ընկած տարածքում: Ընկնելուց այն փշրվել է 250 կտորների, որոնք հիմա գտնվում են մասնավոր հավաքածուներում:

Ինչպես նշում է  «Интерфакс»-ը, «եկաթյա Բուդդայի»  արձանիկը 10 կգ է, բարձրությունը` 24սմ: Համարվում է, որ արձանը պատկերում է բուդդայական հյուսիսային թագավոր Վայշրավան աստծուն:

Երկրորդ համաշխարհային  պատերազմից առաջ նացիստների  արշավախումբը , որը արիական ցեղի արմատները փնտրում էր Ասիայում, Տիբեթից գողացել էր  քանդակը: Բուդդայի փորին  պատկերված է սվաստիկայի  նշանը, որը  հաջողության հնագույն խորհրդանիշ է և որը նացիստները  սեփականաշնորհել էին: 

Դիտվել է 1278 անգամ:
Print Friendly

Leave a Reply