«Փուչիկներ»-ի գործով դատական նիստը նորից հետաձգվեց

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | September 28, 2012 11:27

«Փուչիկներ»-ի գործով 6 տուժողներ դատարանին գրությամբ հայտնել են, որ դեմ չեն, որ գործի քննությունն ընթանա արագացված դատաքննության կարգով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի այօրվա նիստին ներկայացած ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը, սակայն, առայժմ արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդություն չարեց: Հանրային պաշտպանի գրասենյակից հրավիրված պաշտպանը միջնորդեց 10 աշխատանքային օր ժամանակ տրամադրել իրեն ծավալուն գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, միջնորդությունը բավարարեց և դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 11-ը:

Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում նախընտրական հանդիպման ժամանակ գազալիցքավորված փուչիկների բոցավառման հետևանքով վնասվածքներ էր ստացել ու հիվանդանոցներ տեղափոխվել 154 մարդ:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply