ԱՄՆ-ում ձերբակալվել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 11:10

Հակաիսլամական ֆիլմի  ենթադրյալ հեղինակ Նակուլա Բասիլի Նակուլան պատրաստվում է  դատարանի առջև կանգնել  պայմանական  ժամկետի պահանջները խախտելու համար:

Սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսի ոստիկանությունն աղմուկ հանած ֆիլմի ենթադրյալ հեղինակին հսկողության տակ էր վերցրել:

Բացահայտվել է նրա իսկական անունը` Մարկ Բասիլի Յոզեֆ: 55-ամյա պրոդյուսերը ոստիկանությունից խուսափում էր, թաքնվում, քանի որ նրան սեպտեմբերի 15-ին կանչել էին հարցաքննության: Սակայն Նակուլային հնարավոր եղավ հայտնաբերել միայն լրագրողական հետաքննության շնորհիվ:

Հարցաքննությունից հետո պրոդյուսերը ԶԼՄ-ներին հայտարարել էր, թե  կվերադառնա Սերիտոսի իր տուն, սակայն  գիշերով ընտանիքի հետ հեռացել էր:

Նակուլային կասկածում են վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ: 2009-ին նրան դատել են ֆինանսական հանցագործության համար, իսկ 2011-ին  ազատ են արձակել մի շարք պայմաններով, որոնց թվում է  առանց  հատուկ մարմինների թույլտվության Համացանցի օգտագործման ու ծածկանունների կիրառման արգելքը:

Ինքը` Նակուլան, հայտնել է, որ օգնել է ֆիլմը ստեղծողներին , սակայն դրա պրոդյուսերը չէ:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply