Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2012 11:17

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումների ընթացքում մտահոգություն են հայտնել վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում շոշափելի առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամլո գրասենյակից, համանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել եւ ողջունել երկու երկրների ԱԳ նախարարների պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները, հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը:

Նախարարների հետ առանձին հանդիպումներում համանախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և կոչ են արել կողմերին վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների էությանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 26 հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply