Հայաստանցի աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 28, 2012 10:33

Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ: Մեր աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել է  12 մեդալ՝1 արծաթ և 11 բրոնզ:
Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply