Գտնվել է Չինգիզ Այթմատովի կորած վեպը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 9:43

Նշանավոր ղրղզ գրող Չինգիզ Այթմատովի դուստրը`Շիրին Այթմատովը հայտնել է, որ գտել է հոր չհրատարակված վեպը: Նա նշել է, որ վեպը, որը իրենից բացի ոչ ոք չի կարդացել,պատմական սիրավեպ է հանդիսանում: Այթմատովան նշել է, որ վեպի ձեռագիրը գտել է հոր աշխատասենյակում արդեն հրատարակման պատրաստ վիճակում, որը 200 էջանոց գիրք է դառնալու: Սակայն նա նաև հայտնել է, որ վեպի երկու էջը կորել է,-գրում է «Yeni şafak»–ը:
«Երկրագունդ և ֆլեյտա» անունով վեպը, որը գրվել է 1940-ական թվականներին, ներկայացնում է գլխավոր հերոսի հիշողությունները Մեծ Չույ ջրուղու կառուցման ժամանակաշրջանի մասին: Այս ստեղծագործությունը, որը պատմում է հնագիտական պեղումների ժամանակ Բուդդայի արձանը գտած հերոսի հետագա ապրումների մասին, հստակ տեղեկություն է հաղորդում խորհրդային շրջանում Ղրղզստանում հասարակական մթնոլորտի վերաբերյալ:

Դիտվել է 589 անգամ:
Print Friendly

Leave a Reply