«Նպատակ-2023. Մեծագույն ժողովուրդ`հզոր ուժ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2012 9:39

 ԱԶԿ-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) ներկայացուցչի տեղակալ Էքրեմ Էրդեմը «Anadolu» գործակալության թղթակցին տեղեկացրել է կուսակցության 4-րդ կոնգրեսի պատրաստությունների մասին, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Էրդեմի խոսքերով`Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ-ի ներկայացուցիչ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոնգրեսի բացման ժամանակ իր ելույթում գնահատականներ կտա իշխող կուսակցության քայլերին, որոնք կատարվել են երկրի հիմնական խնդիրների լուծման ճանապարհին:

Էրդեմը նաև նշել է, որ այդ միջոցառման ժամանակ կորոշվեն կուսակցության նպատակները մինչև 2023 թվականը, ինչպես նաև վերլուծության կենթարկվի կուսակցության գործունեությունը վերջին 11 տարվա ընթացքում:

Կոնգրեսը կայանալու է «Նպատակ-2023. Մեծագույն ժողովուրդ`հզոր ուժ» խորագրով:

Դիտվել է 693 անգամ:
Print Friendly

Leave a Reply