Սաուդյան Արաբիայում լարվածություն է կանանց ուխտագնացության պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 9:38
Սաուդյան Արաբիայի և Նիգերիայի միջև ուխտավոր կանանց ճգնաժամ է: Սրբավայրեր այցելելու համար Ջիդե օդանավակայանից Սաուդյան Արաբիա մտնել ցանկացող մոտ հազար նիգերիացի կնոջ տեղի պատասխանատուներ հետ են ուղարկել: Նրանք պատճառաբանել են, որ 25-ից 35 տարեկան կանայք իրենց հետ ուղեկից չունեն:
Նիգերիայի արտգործ նախարարությունը այս իրադրությանը արձագանքել է և որոշ պարզաբանումներ է արել: «Նիգերիայի ուխտագնացության հանձնաժողովը խնդրի հետ կապված հարցման արդյունքում պարզվել է, որ Արաբիայում այդ հարցով զբաղվող պատասխանատուները նիգերիացի ուխտավոր կանանց ուղեկցի բացակայության պատճառով են հետ ուղարկել»,-վերոհիշյալ հայտարարությունը վկայակոչում է թուրքական «Radikal»–ը:
Պարզ է դարձել, որ երկու երկրները համաձայնության են եկել, որ նիգերիացի կանայք իրենց բնակավայրերում ուխտագնացության կոմիտեի պատասխանատու անձանց ուղեկցությամբ կարեղ են ուխտի գնալ:






Facebook
Tweet This
Email This Post
