Բրիտանացին սպանել է ռուս կնոջը` իմանալով, որ նա փոխել է սեռը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 9:00
Անշարժ գույքի գործակալ բրիտանացի Քրիս Քոլլերը հաշվեհարդար տեսավ կնոջ` Յուլյայի հետ, երբ իմացավ, որ նա տրանսսեքսուալ է: 42-ամյա գործարարին Թուրքիայի դատարանը դատապարտել է 24 տարվա ազատազրկման` սպանության համար: Ոճիրը կատարվել է 2010-ին, Կուշադասի քաղաքի բնակարանում: Տղամարդը , իմանալով որ կինն ամենևին էլ կին չի , այլ վիրահատությամբ սեռը փոխած տղամարդ, սպանել է նրան: Թուրքական ոստիկանությունն ուսումնասիրել է հանցագործի բլոգը, որտեղ Քոլլերը գրել է, որ համացանցում է «գնել» կնոջն ու Թուրքիա տեղափոխել: Դրանից հետո է միայն իմացել, որ նա տրանսսեքսուալ է:
Քոլլերի անգլիացի գործընկերները ցնցվել են` իմանալով կատարվածի մասին: Նրանք կարծում են, որ Քոլլերը հոգով ուժեղ չէ ու ազատազրկության մեջ չի դիմանա երկարուձիգ 24 տարի:






Facebook
Tweet This
Email This Post
