Նեպալում օտարերկրացիներով ինքնաթիռ է ընկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2012 8:44
«Sita air» ընկերության 19 ուղևորներով ինքնաթիռն ընկել է ու միանգամից էլ բռնկվել: Աղետը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, առավոտյան 6:30-ին, նեպալյան մայրաքաղաք Կատմանդուից 1 կմ հեռավոևության վրա:
«Ինքնաթիռն ընկել է Մանոոհարա գետի ափին, թռիչքից անմիջապես 2 րոպե հետո,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:- Հիմա հրշեջները փորձում են շիջել կրակը: Բոլոր ուղևորները զոհվել են»:
Օդանավում 16 ուղևոր ու անձնակազմի 3 անդամներ են եղել: Ուղևորները օտարերկրացիներ են, իսկ ականատեսներից մեկն էլ պատմել է, որ տեսել է , թե ինչպես է այրվող ինքնաթիռը վայր ընկնում ու նույնիսկ ուղևորների աղաղակն է լսել:
«Sita air» ինքնաթիռը չվերթ էր կատարում դեպի բարձրլեռնային Լուկլա օդանավակայան, ուր ալպիական ճամբար է տեղակայված , որտեղից զբոսաշրջիկներն ուղևորվում են Էվերեստ: Այստեղ տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում ողջ աշխարհից:
Վթարի պատճառները դեռևս անհայտ են. տեղում աշխատում են փրկարարական ջոկատներն ու հրշեջները:






Facebook
Tweet This
Email This Post
