Թլպատումը Գերմանիայում այլևս հանցանք չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 21:28

Գերմանիայի Արդարադատության նախարարությունը հանրային թեժ քննարկումների պատճառ դարձած սունեթի (մուսուլմանական ծիսական թլպատում) ազատ իրականացման վերաբերյալ որոշում է կայացրել և համապատասխան օրինագիծ է մշակել:
Ըստ թուրքական «Zaman»-ի`առաջարկվել է, որպեսզի թլպատման իրականացումը ազատ լինի, բայց այն պետք է արվի բժշկական պահանջներին համապատասխան և ծնողներին հնարավոր ռիսկերի մասին տեղեկացնելուց  հետո միայն:
Դաշնային արդարադատության նախարարը հատարարել է, որ ուրբաթ օրը լսելու են օրինագծի վերաբերյալ իրավաբանների կարծիքը, ապա այն փոխանցվելու է նախարարական խորհրդին:

Դիտվել է 723 անգամ:
Print Friendly

Leave a Reply