Իսլամը մեր մի մասն է կազմում. Անգելա Մերկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2012 20:22

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոտ 7 հազար կուսակցականների մասնակցությամբ ժողովի ժամանակ, պատասխանելով ներկաներից մեկի այն հարցին, թե արդյոք իսլամը կարևոր է Գերմանիայում, այսպես է խոսել. «Այո՜, իսլամը մեր մի մասն է կազմում»,-վկայակոչում է «Anadolu» գործակալությունը:
Նա ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Գերմանիայում 3 միլիոնից ավել մուսուլման է ապրում, ասել է, որ Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի, ինչպես նաև ծաղրանկարների հրապարակման պատճառով շատ երկրներում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում կիրառված բռնության պատճառով պետք չէ բոլոր մուսուլմաններին կշեռքի նույն նժարին դնել:
Մերկելը իր ելույթում նշելով նաև, որ Գերմանիայում մուսուլմանների մեծամասնությունը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը, ասել է, որ իրենց երկրում ևս օրենքներին դեմ դուրս եկողները պետք է համակերպվեն դրա հետևանքների հետ:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply