Ներկայացվել է միջնորդագիր՝ Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 27, 2012 19:49
Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին եւ խափանման միջոցի հարց չի բարձրացվել: Միջնորդագրի քննարկման ընթացակարգը սահմանված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:






Facebook
Tweet This
Email This Post
